ՅՈՒՆԵՍԿՕ-ն կանանց հրավիրում է մրցույթի
ՀՀ ԿԳ նախարարության պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն հրավիրում է մասնակցելու «Կանայք գիտության ոլորտում» ծրագրի շրջանակում իրականացվող «Կանայք կենսական գիտությունների ոլորտում-2014» միջազգային մրցույթին: Միջազգային հանձնախմբի կողմից ընտրված հինգ լավագույն կին գիտնականների համար սահմանված են դրամական մրցանակներ` յուրաքանչյուրը 100.000 ԱՄՆ դոլար: Պարգևատրման արարողությունը տեղի կունենան 2014թ. մարտին Փարիզում:
Մասնակիցներին անհրաժեշտ է այցելել www.fwis.fr հասցեում գտնվող ՅՈՒՆԵՍԿՕ-ի ինտերնետային պլատֆորմը` առցանց գրանցվելու, ինչպես նաև իրենց հայտերն ու պահանջվող փաստաթղթերը ներկայացնելու համար:
Հանձնախումբը քննության կառնի միայն այն հայտերը, որոնք կներկայացվեն բացառապես նշված պլատֆորմի միջոցով մինչև ս.թ. մայիսի 17-ը:
Հայտերը առցանց ներկայացնելուց հետո անհրաժեշտ է անձնական տվյալները փոխանցել ՀՀ ԿԳՆ աշխատակազմի Արտաքին կապերի և սփյուռքի վարչության Միջազգային համագործակցության բաժին (հեռ. 56-23-64):
Աղբյուրը՝ http://www.edu.am/index.php?topMenu=9&menu1=-1&menu2=9&id=6017&lang=arm