Կրթական ծրագիր՝ Գերմանիայից

30.04.2013
Դիտումների քանակ՝ 318

ՀՀ ԿԳ նախարարության պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ Գերմանական Բունդեսթագը, համագործակցելով Բեռլինի Ազատ համալսարանի, Բեռլինի Հումբոլտի համալսարանի և Բեռլինի տեխնիկական համալսարանի հետ կազմակերպում է «Միջազգային Խորհրդարանական Կրթաթոշակ» («ՄԽԿ 2014»)  ծրագիրը, որին ինչպես նախորդ վեց տարիներին, այնպես էլ գալիք տարում հրավիրված են երեք բուհավարտներ Հայաստանից:  
«ՄԽԿ 2014» ծրագրին կարող են մասնակցել բարձրագույն կրթություն ունեցող, գերմաներենի գերազանց իմացությամբ, կրթաթոշակ ստանալու պահին 30 տարեկանը չլրացած, Գերմանիայի քաղաքականությամբ և պատմությամբ հետաքրքրվող ՀՀ քաղաքացիները:   Մասնակիցները հնարավորություն կունենան 15-շաբաթվա գործունեության ընթացքում ծանոթանալ գերմանական խորհրդարանական համակարգին և քաղաքական որոշումների կայացման գործընթացին:
Կրթաթոշակառուներին ամսական տրամադրվում է 450 եվրո: «ՄԽԿ 2013» ծրագիրը հոգում է բնակարանային, ապահովագրական և ճանապարհային ծախսերը:  
Կրթաթոշակների ընտրությունը կատարում է Գերմանիայի Բունդեսթագի կողմից կազմված անկախ ընտրական հանձնաժողովը:
Դիմումների ներկայացման վերջնաժամկետը՝ 2013 թ. հունիսի 30-ը:
Ցանկացողները լրացուցիչ տեղեկություններ կարող են ստանալ www.bundestag.de/ips     կայքէջից: