Դասընթացներ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ից

29.04.2013
Դիտումների քանակ՝ 319

ՀՀ ԿԳ նախարարության պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության պլանավորման միջազգային ինստիտուտն իրականացնում է կրթության պլանավորման և կառավարման վերապատրաստման դասընթացներ: Դրանք տեղի կունենան Փարիզում` 2014թ. հունվարի 6-ից մինչև հունիսի 27-ը:
Դասընթացին կնախորդի առցանց ուսուցումը, որը կմեկնարկի 2013թ. հոկտեմբերի 21-ին:
ՅՈՒՆԵՍԿՕ-ն խրախուսում է կանանց մասնակցությունը վերոնշյալ ծրագրին: Մասնակցության հետ կապված բոլոր ծախսերը հոգում են մասնակիցները:
Ցանկացողները պետք է մինչև սույն թվականի մայիսի 31-ը դիմեն առցանց` ներկայացնելով համապատասխան գործատուի կամ ղեկավարի աջակցական նամակը:
Մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ www.iiep.unesco.org կայքից: