Ճանաչողական սեմինար` ժամանակակից աստղագիտության վերաբերյալ

23.04.2013
Դիտումների քանակ՝ 322

Մեր համալսարանի երիտասարդ գիտնականները հրավիրվում են մասնակցելու ապրիլի 26-ին, ժամը 16.00-ին Ինովացիոն համագործակցության ռուս-հայկական կենտրոնի Երիտասարդ նորարարի դպրոցի մշտապես գործող ճանաչողական սեմինարին: Սեմինարի ընթացքում «Ժամանակակից աստղագիտության արդիական թեմաները» վերնագրով զեկուցումով հանդես կգա ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանի առաջատար գիտական աշխատող, Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ, Հայկական վիրտուալ աստղադիտարանի ղեկավար, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Արեգ Միքայելյանը:
Լրացուցիչ տեղեկությունների և գրանցվելու համար զանգահարել` 010 520360 (35), 094 846364:
Այս մասին տեղեկատվություն ստացվել է ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնից: