ՀՊՏՀ-ում կկազմակերպվի անգլերենի երկամսյա անվճար դասընթաց

22.04.2013
Դիտումների քանակ՝ 300

Հայաստանում ամերիկյան համալսարանի ուսանողներ Նինել Գասպարյանի և Մարիամ Դավթյանի նախաձեռնությամբ և ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնի աջակցությամբ ՀՊՏՀ ուսանողների համար կկազմակերպվի անգլերենի երկամսյա անվճար դասընթաց, որը հնարավորություն կտա՝
•    Զարգացնելու անգլերենի բանավոր խոսքը
•    Վարելու բանակցություններ անգլերենով
•    Անցկացնելու քննարկումներ ժամանակակից թեմաների շուրջ
•    Պատրաստելու  շնորհանդեսներ անգլերենով
•    Կատարելու թիմային տարբեր աշխատանքներ
•    Դիտելու անգլալեզու ֆիլմեր, որոնց կհաջորդեն քննարկումներ:
Դասընթացը կազմակերպվելու է շաբաթը 1 անգամ՝ 2 ժամ տևողությամբ: Դասընթացին մասնակցել ցանկացողները պետք է մինչև ս.թ. ապրիլի 30-ը ժ.17:00-ն ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնի էլեկտրոնային փոստին (int@asue.am) ուղարկեն հետևյալ լրացված ձևաթուղթը: Դասընթացին կմասնակցեն առաջին 30 հայտատուները: Այս մասին հայտնում են ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնից: