ՊրոԿրեդիտ բանկին անհրաժեշտ է փորձառու ներքին աուդիտոր
ՊրոԿրեդիտ բանկին անհրաժեշտ է փորձառու ներքին աուդիտոր: Ստորև ներկայացնում ենք բանկի հայտարարությունը, որը տրամադրել է ՀՊՏՀ կարիերայի և մարքեթինգի կենտրոնը:
Հիմնական պարտականություններն են՝
•Ղեկավարել թիմը՝ բանկի բոլոր գործընթացներում տարբեր աուդիտորական պարտականությունների կատարման ժամանակ
•Մասնակցել անձնակազմի կրտսեր մասնագետների վերապատրաստմանը
•Իրականացնել վերահսկվող ոլորտի իսկերի գնահատում, այդ թվում՝ նմուշների ընտրության միջոցով
•Մշակել վերահսկման արդյունավետ թեստեր
•Նախագծել մանրամասն և համակարգված ներքին աուդիտորական հաշվետվություններ, որոնք պետք է ներառեն դիտարկումներ, բացահայտումներ, եզրակացություններ, ռիսկերի գնահատում և առաջարկություններ
•Քննարկել աուդիտի արդյունքները համապատասխան մասնաճյուղի (ստորաբաժանման) կամ բաժնի ղեկավարի, ինչպես նաև բանկի ղեկավարության հետ և անհրաժեշտության դեպքում տրամադրել պատշաճ խորհրդատվություն արդյունավետության բարձրացման ուղղությամբ
•Հասկանալ և աջակցել ՊրոԿրեդիտ Հոլդինգի կորպորատիվ առաքելությանը:
ՊրոԿրեդիտ բանկը առաջարկում է հետաքրքիր, մարտահրավերներով լի աշխատանք, միջազգային դինամիկ միջավայրին բնորոշ ենթակայության հստակ կառուցվածքով բոլոր այն թեկնածուներին, ում նպատակները և էթիկական արժեքները համահունչ են բանկի արժեքներին և վերջիններս բավարարում են հետևյալ հիմնական պահանջներին.
•Բարձրագույն տնտեսագիտական կրթություն
•Առնվազն 2 տարվա համապատասխան փորձ բանկային համակարգում (ցանկալի է վարկային բնագավառում)՝ ներքին կամ արտաքին աուդիտորի փորձը կդիտարկվի որպես առավելություն
•ACCA կամ CIA որակավորումը կամ մասնակցությունը կդիտարկվի որպես առավելություն
•Տեղեկատվությունը տրամաբանորեն և համակարգված վերլուծելու ունակություն
•Ներքին վերահսկման և առընթեր ռիսկերի լավ ըմբռնում
•Հաղորդակցման լավ ունակություն, պատասխանատվության բարձր զգացում և թիմում աշխատելու կարողություն
•Սովորելու և շարունակական զարգանալու պատրաստակամություն և կարողություն
•Դինամիկ, արագ փոփոխվող և միջազգային միջավայրում աշխատելու ունակություն
•Անգլերեն և հայերեն լեզուների գերազանց իմացություն (գրավոր և բանավոր)
•MS office-ի լավ իմացություն
•Միաժամանակ մի քանի հանձնարարություն կատարելու ունակություն
•Գործուղումների մեկնելու պատրաստակամություն և հնարավորություն
Դիմում հայտը և մոտիվացիոն նամակը պետք է արտացոլեն Ձեր համապատասխանությունը և հետաքրքրվածությունը նշված պաշտոնի նկատմամբ: բանկի աշխատակիցը դառնալու Ձեր նկատառումները պետք է համահունչ լինեն ՊրոԿրեդիտ խմբի առաքելությանը և սկզբունքներին, որոնց կարող եք ծանոթանալ www.procredit-holding.com, www.procreditbank.am կայքերից:
Կդիտարկվեն միայն անգլերեն լրացված դիմում հայտերը և նախնական ընտություն անցած թեկնածուները կհրավիրվեն մասնակցելու մրցույթի հաջորդ փուլերին: Մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ բանկի պաշտոնական կայքի Մարդկային ռեսուրսներ ենթաբաժնից (www.procreditbank.am):
Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է` 01 մայիսի 2013թ. ,
դիմել առցանց: