Մրցույթ՝ «Լավագույն գիտական աշխատանք»

11.04.2013
Դիտումների քանակ՝ 323

ՀՀ ԿԳ նախարարությունից հայտնում են, որ Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիան, Համաշխարհային հայկական կոնգրեսը և Ռուսաստանի հայերի միությունը, ՀՀ սփյուռքի նախարարության հետ համատեղ  հայտարարում են  «Լավագույն գիտական աշխատանք» խորագրով մրցույթ` երիտասարդ գիտնականների  (մինչև 35 տարեկան) համար՝ նվիրված ՀՀ ԳԱԱ 70-ամյակին:
Մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ ՀՀ ԳԱԱ «Գիտության զարգացման հիմնադրամի» գրասենյակից կամ http://sdfund.sci.am  կայքից:
Փաստաթղթերի ներկայացման ժամկետն է 2013թ. ապրիլի 1-ից մինչև հունիսի 15-ը:
 Հասցեն՝ 0019 Երևան, Մարշալ Բաղրամյան 24: Հեռ՝ 52-75-30, 58-36-91:
 հttp://www.edu.am/index.php?topMenu=4&menu1=-1&menu2=4&id=5968&lang=arm