Ջահուկյանական ընթերցումներ

03.04.2013
Դիտումների քանակ՝ 368

ՀՊՏՀ գիտության բաժինը տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը 2013 թ. մայիսի 23-24-ը կանցկացնի «Ջահուկյանական ընթերցումներ» խորագրով հանրապետական ամենամյա գիտական նստաշրջան` նվիրված ինստիտուտի հիմնադրման 70-ամյակին:
Զեկուցման խորագրերն ուղարկելու վերջին ժամկետը 2013 թ. մայիսի 6-ն է:

Զեկուցումների տեքստերը պետք է ներկայացնել էլեկտրոնային կրիչով կամ ուղարկել ինստիտուտի էլեկտրոնային փոստին (File Attachment)` մինչև մայիսի 17-ը:
Զեկուցումներին ներկայացվող պահանջներն են`
• համակարգը՝ Microsoft Word, A4 չափսի 10 էջից ոչ ավելի, լուսանցքը՝ 3 սմ բոլոր կողմերից, պարբերության առաջին տողի խորությունը՝ 1,25 սմ,
• լեզուն՝ հայերեն (ամփոփում՝ ռուսերեն և անգլերեն),
• տառատեսակը՝ Sylfaen (հայերեն), Times New Roman (ռուսերեն և անգլերեն),
• տառերի չափսը՝ 14 մուգ, գլխատառ (խորագիրը), 12 մուգ, թեք (հեղինակի անունը, ազգանունը), 12 թեք (կազմակերպության լրիվ անվանումը), 12 մուգ (ենթախորագրերը),
• հեռավորությունը՝ 1,5 (խորագրի, հեղինակի անվան և կազմակերպության անվանման տողերի միջև), Single (տեքստի տողերի միջև):
Զեկուցման տեքստերը կհրապարակվեն:
Հասցեն` Երևան 0015,Գրիգոր Լուսավորչի փ., 15,ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ, Էլ.փոստ` inslang@sci.am: