Մրցույթ՝ «Ներքին PR-ը`որպես հաջողության երաշխիք»

21.03.2013
Դիտումների քանակ՝ 365

ՀՊՏՀ  կարիերայի և մարքեթինգի  բաժինը  ներկայացնում է Վրաստանի «ՄՌ (մարդկային ռեսուրսներ) պրոֆեսիոնալների գիլդիայի» կողմից կազմակերպվող «Ներքին PR-ը`որպես հաջողության երաշխիք» խորագրով միջազգային ուսանողական մրցույթի հայտարարությունը, որը  տեղի  կունենա  2013թ.-ի  մայիսի 9-11-ին  Թբիլիսիում։
Թեմաներն են՝
*Մարդկային ռեսուրսները՝ որպես բիզնես գործընկեր,
*Ներքին PR-ի դերը  կազմակերպության  հաջողության մեջ,
*Աշխատանքի իրավունք՝ հարաբերություն հաստատելու  մեխանիզմները։
Համաձայն տրված  թեմանների՝  մասնակիցները  պետք  է  ընտրեն  իրենց աշխատանքի  թեման։
Աշխատանքների ներկայացման վերջնաժամկետն է 2013թ.-ի  մարտի 30-ը։
Մանրամասն տեղեկությունները ներկայացված են կից ։
Լրացուցիչ  տեղեկատվության համար կարող եք  գրել sgevorgyan@cascade.am էլ. հասցեով կամ զանգահարել +37410 584696 հեռախոսահամարով: