DS T&SH LLC-ը փնտրում է տնտեսագետ-շուկայագետ-ապրանքագետ

20.03.2013
Դիտումների քանակ՝ 431

DS T&SH LLC ընկերությունը փնտրում է տնտեսագետ-շուկայագետ-ապրանքագետ՝ մասնավորապես մեր բուհի Մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետից: ՀՊՏՀ կարիերայի և մարքեթինգի կենտրոնը տրամադրել է ընկերության հայտարարությունը, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
Մեր Ընկերության զբաղվում է ապրանքերի ներկրմամբ, արտադրությամբ և մեծածախ վաճառքով: Ընկերությունում առկա տնտեսագետ - շուկայագետ - ապրանքագետի թափուր հաստիքը համալրելու նպատակով մենք փնտրում ենք երիտասարդ և հեռանկարային աշխատակիցներ:
Նշված հաստիքը զբաղեցնող աշխատակցի պաշտոնական պարտականություններն են`
1. տարատեսակ ապրանքների որակական հատկությունների ուսումնասիրություն, մասնագիտական կարծիքների և այլ տեղեկությունների հավաքագրում, վերլուծություն և կատարված ուսումնասիրության վերաբերյալ տեղեկանքի կազմում,
2. ըստ առաջադրանքի ՀՀ տարածքում առանձին ապրանքների կամ ծառայությունների պահանջարկի կամ առաջարկի ուսումնասիրություն, տեղեկությունների հավաքագրում, վերլուծություն և կատարված ուսումնասիրության վերաբերյալ տեղեկանքի կազմում,
3. ըստ առաջադրանքի արտերկրում առանձին ապրանքների կամ ծառայությունների պահանջարկի կամ առաջարկի ուսումնասիրություն, տեղեկությունների հավաքագրում, վերլուծություն և կատարված ուսումնասիրության վերաբերյալ տեղեկանքի կազմում:
Նշված հաստիքը զբաղեցնելուն հավակնողները պետք է`
1. պարտադիր ունենան բարձրագույն տնտեսագիտական կրթություն / նախընտրելի են Ձեր ԲՈՒՀ-ի Մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի բակալավրիատի շրջանավարտները/,
2. պարտադիր գերազանց տիրապետեն հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներին,
3. կարողանան ազատ շփվել, կառուցել և պահպանել գործընկերային հարաբերություններ ինչպես աշխատանքային կոլեկտիվում, այնպես էլ այլ կազմակերպությունների աշխատակիցների հետ,
4. ունենան պատասխանատվության զգացում և բարեխղճորեն կատարեն իրենց վրա դրված պարտականությունները:
Մեր Ընկերությունում աշխատանքի անցնելու համար աշխատանքային փորձը պարտադիր չէ:
Խնդրում ենք բոլոր ցանկացողներին Մեր Ընկերության ds.staff.dep@gmail.com էլ. փոստին ուղարկել.
1. ինքնակենսագրություն /խնդրում ենք անպայման նշել աշխատավարձի այն չափսը, որը Դուք ամսեկան կցանկանայիք ստանալ/,
3. 1 լուսանկար / 3սմ*4սմ չափսի /: