Գիտաժողովի հրավեր
21.02.2013
Դիտումների քանակ՝ 359
Վանաձորի Հովհ.Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը կազմակերպում է հանրապետական գիտաժողովներ` 2013թ. ապրիլի 26-ին «Անցումային հասարակություն. հիմնախնդիրներ, բարեփոխումներ» խորագրով և
2013թ. մայիսի 10-ին «Համաշխարհային տնտեսական ճգնաժամերը և նրանց կանխման հնարավոր ուղիները» խորագրով:
Գիտաժողովների աշխատանքային լեզուներն են` հայերեն, ռուսերեն, անգլերեն:
Այս մասին հայտնում են ՀՊՏՀ գիտության բաժնից՝ միաժամանակ տեղեկացնելով, որ մեր բուհից գիտաժողովներին մասնակցել ցանկացողները կարող են մինչև 2013թ. մարտի 20-ը դիմել իրենց հավելյալ տեղեկատվություն ստանալու համար (ՀՊՏՀ գլխավոր մասնաշենք, սենյակ 320, հեռ.58-95-10):
Գիտության բաժինն ակնկալում է ակտիվ մասնակցություն: