Լեհաստանում ուսանելու հնարավորություն

17.10.2017
Դիտումների քանակ՝ 544

Արտաքին կապերի բաժինը տեղեկացնում է՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և Պոզնանիտնտեսագիտությանևբիզնեսիհամալսարանի (Լեհաստան) միջև «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում կնքված պայմանագրի համաձայն` ՀՊՏՀ ուսանողներին հնարավորություն է տրվում  2017-2018 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակն անցկացնել վերոնշյալ բուհում: Ծրագրի տևողության, ֆինանսական աջակցության, ինչպես նաև այլ մանրամասների վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի է այստեղ:

Ծրագրին կարող են դիմել այն ուսանողները, ովքեր

  • սովորում են ՀՊՏՀ առկա ուսուցման բակալավրիատի 2-րդ, 3-րդ կամ առկա հեռակա ուսուցման բակալավրիատի 2-րդ, 3-րդ կամ 4-րդ կուրսերում,
  • սովորում են ՀՊՏՀ առկա ուսուցման մագիստրատուրայի 1-ին կամ հեռակա ուսուցման մագիստրատուրայի 1-ին և 2-րդ կուրսերում,
  • ունեն անգլերենի իմացության B2 և բարձր մակարդակ,
  • ունեն բարձր առաջադիմություն,
  • ունեն մեծ հետաքրքրվածություն՝ ուսումնառության մեկ կիսամյակն անցկացնելու ՀՊՏՀ գործընկեր բուհում:  

Ծրագրով հետաքրքրված ուսանողները պետք է մինչևհոկտեմբերի 24-ըներառյալարտաքին կապերի բաժնի asue.erasmus@gmail.com էլ-փոստին ուղարկեն՝

  1. անձնագրի լուսապատճենը,
  2. ինքնակենսագրություն  Europass CV  ֆորմատով (անգլերեն) 
  3. մոտիվացիոն նամակ (անգլերեն),
  4. անգլերենի  իմացությունը հավաստող փաստաթուղթ (առկայության դեպքում),
  5. բակալավրիատի ուսանողները՝ նախորդ կիսամյակների կուտակայինՄՈԳ-ի  մասին տեղեկատվություն՝ հաստատված ֆակուլտետի դեկանի կողմից,
  6. մագիստրատուրայի ուսանողները՝ բակալավրիատի դիպլոմի միջուկի լուսապատճենը կամ կուտակային ՄՈԳ-ի մասին տեղեկատվություն՝ հաստատված ֆակուլտետի դեկանի կողմից:

Այն ուսանողները, ովքեր չունեն լեզվի իմացությունը հավաստող փաստաթուղթ, կարող են մասնակցել արտաքին կապերի բաժնի կողմից կազմակերպվելիք քննությանը, որի մասին տեղեկատվությունը հասանելի է այստեղ:

Նամակի վերնագիր դաշտում անհրաժեշտ է նշել "Poznań University of Economics":

1 աշխատանքային օրվա ընթացքում պատասխան հաղորդագրության միջոցով դուք կարող եք համոզվել, որ հայտը արտաքին կապերի բաժինը ստացել է:  Պատշաճկերպովչլրացված, ինչպես նաևվերջնաժամկետի ց հետոուղարկվածհայտերըչենդիտարկվի: Խնդրումենքբացառելնաևկրկնօրինակումները:  

Ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունից հետո լավագույն թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի: Ընտրության նախնական փուլերը հաղթահարած ուսանողների հետ հարցազրույց կանցկացնեն նաև Պոզնանի տնտեսագիտության և բիզնեսի համալսարանի մասնագետները, որոնց կողմից էլ կկատարվի ուսանողների վերջնական ընտրությունը:  

Հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՊՏՀ արտաքին կապերի բաժին՝ asue.erasmus@gmail.com հասցեով: