Տեղի կունենա անգլերենի վերջին քննությունը

16.10.2017
Դիտումների քանակ՝ 472

ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնից տեղեկացնում են, որ «Էրասմուս+» ծրագրով հետաքրքրված այն ուսանողները, ովքեր դեռևս չունեն անգլերեն լեզվի իմացությունը հավաստող փաստաթուղթ, հնարավորություն ունեն մասնակցելու անգլերենի՝այսկիսամյակիվերջինքննությանը, որը կանցկացվի հոկտեմբերի 24-ին, ժամը 14:30-ին, համալսարանի  միջազգային ծրագրերի կենտրոնում (ֆինանսական ֆակուլտետի առաջին հարկ, մուտքը՝ դարպասի կողմից): Քննության միջոցով ստուգվելու են  ուսանողների լսելու, կարդալու և գրելու կարողությունները:
Քննությանը մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել հետևյալ հղումով՝ https://goo.gl/EfFusK: Գրանցման վերջնաժամկետը հոկտեմբերի 22-նէ:

Հարցերի դեպքում կարող եք դիմել արտաքին կապերի բաժին՝ asue.erasmus@gmail.com  էլ-փոստի միջոցով: