Այ Էյ Բի հայ-բրիտանական ուսումնական կենտրոնը փնտրում է մարքեթինգի և PR բաժնի օգնական
Այ Էյ Բի հայ-բրիտանական ուսումնական կենտրոնը փնտրում է նպատկասլաց, աշխույժ և էներգիայով լի մարքեթինգի և PR բաժնի օգնական:
Պաշտոնը` մարքեթինգի և PR բաժնի օգնական, կես դրույք:
Կարող են դիմել ավարտական կուրսի ուսանողներ, բուհի շրջանավարտներ:
Դիմելու կարգը`
հետաքրքրված թեկնածուներին խնդում ենք ուղարկել իրենց CV –ները և մոտիվացիոն նամակները հետևյալ էլ.փոստի հասցեին` anna.konjoryan@iabcentre.com՝ նամակի վերնագրում պարտադիր նշելով PR assistant:
Ընկերությունում աշխատանքային հաջողությունների հասնելու համար
թեկնածուն պետք է լցված լինի եռանդով և նպատակասլացությամբ` ունակ աշխատելու արագ զարգացող գործարար միջավայրում:
Աշխատանքը ներառում է`
• նախաձեռնել և իրականացնել կազմակերպության PR միջոցառումներ,
• զբաղվել ընկերության վեբ-կայքով և CRM-ով,
• մշակել և ձևավորել մարքեթինգային նյութեր:
Կարևոր հմտություններն ու պարտադիր պայմաններն են`
բարձրագույն կրթություն մարքեթինգի, տնտեսագիտության կամ նմանատիպ ոլորտում,
համակարգչի գերազանց իմացություն, մասնավորապես` Microsoft Office և դիզայն ծրագրերի իմացություն,
պատրաստակամություն անհրաժեշտության դեպքում սովորելու նոր համակարգչային ծրագրեր,
գրավոր ստեղծագործական հմտություններ,
արդյունավետ հաղորդակցման հմտություններ,
ճնշման պայմաններում աշխատելու կարողություն,
նպատակասլացություն,
թիմային աշխատանք,
ճկունություն,
հայերենի և անգլերենի գերազանց, ռուսերենի լավ իմացություն:
Դիմումների ընդունման վերջնաժամկետը 2012 թվականի հուլիսի 20-ն է:
Այս մասին տեղեկացնում է ՀՊՏՀ կարիերիայի և մարքեթինգի կենտրոնը: