Մրցույթ՝ Բուլղարիայում սովորելու համար

13.10.2017
Դիտումների քանակ՝ 597

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և  Տսենովիտնտեսագիտությանակադեմիայի (Բուլղարիա) միջև «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում կնքված պայմանագրի համաձայն՝ ՀՊՏՀ բակալավրիատումսովորող ուսանողներին հնարավորություն կտրվի 2017-2018 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակն անցկացնել վերոնշյալ բուհում: Ծրագրի տևողության, ֆինանսական աջակցության, ինչպես նաև այլ մանրամասների վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի է այստեղ:

Ծրագրին կարող են դիմել այն ուսանողները, ովքեր

  • սովորում են ՀՊՏՀ առկա ուսուցման բակալավրիատի 2-րդ, 3-րդ կամ հեռակա ուսուցման բակալավրիատի 2-րդ, 3-րդ կամ 4-րդ կուրսերում,
  • ունեն անգլերենի իմացության B2 և բարձր մակարդակ,
  • ունեն բարձր առաջադիմություն,
  • ունեն մեծ  հետաքրքրություն՝ ուսումնառության մեկ կիսամյակն անցկացնելու ՀՊՏՀ գործընկեր բուհում:  

Ծրագրով հետաքրքրված ուսանողները պետք է մինչևս.թ. հոկտեմբերի 22-ըներառյալարտաքին կապերի բաժնի asue.erasmus@gmail.com էլ-փոստին ուղարկեն՝

  1. անձնագրի լուսապատճենը,
  2. ինքնակենսագրություն Europass CV  ֆորմատով (անգլերեն)
  3. մոտիվացիոն նամակ (անգլերեն),
  4. անգլերենի իմացությունը հավաստող փաստաթուղթ կամ տեղեկատվություն, որ մասնակցել եք արտաքին կապերի բաժնի կողմից կազմակերպված քննությանը,
  5. նախորդ կիսամյակների կուտակայինՄՈԳ-ի մասին տեղեկատվություն՝ հաստատված ֆակուլտետի դեկանի կողմից:

Նամակի վերնագիր դաշտում անհրաժեշտ է նշել "Tsenov Academy of Economics": Դուք  կհամոզվեք, որ հայտը  արտաքին կապերի բաժինը ստացել է՝ 1 աշխատանքային օրվա ընթացքում  պատասխան հաղորդագրության միջոցով: Պատշաճկերպովչլրացված, ինչպեսնաևվերջնաժամկետիավարտիցհետոուղարկվածհայտերըչենդիտարկվի

Ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունից հետո լավագույն թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի: 

Հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՊՏՀ արտաքին կապերի բաժին՝ asue.erasmus@gmail.com հասցեով: