Կրթաթոշակային ծրագրեր` Ճապոնիայում

11.05.2012
Դիտումների քանակ՝ 447

Ճապոնիայի կառավարությունը տրամադրում է կրթաթոշակային տեղեր՝ Ճապոնիայի մի շարք բարձրագույն ուսումնական և հետազոտական հաստատություններում ուսուցում և հետազոտություն իրականացնելու նպատակով: Կրթական ծրագրի ընթացքը իրականացվում և վերահսկվում է Ճապոնիայի կրթության, մշակույթի, սպորտի, գիտության և տեխնոլոգիայի նախարարության կողմից: 
Ծրագրի առաջին՝ մասնակիցների փաստաթղթերի ուսումնասիրության փուլն անցկացվելու է ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանությունում /Մոսկվա/:
Ծրագրի երկրորդ փուլն անցկացվելու է Երևանում՝ ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանության տեղեկատվական բաժնի պատասխանատուի կողմից: 
Ծրագրի վերաբերյալ տեղեկատվություն կարելի է ստանալ` այցելելով http://www.ru.emb-japan.go.jp/EDUCATION/index.html կայքէջը:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԿԳ նախարարության պաշտոնական կայքից` http://www.edu.am/index.php?topMenu=9&menu1=-1&menu2=9&id=5315&lang=arm