Օլիմպիադա՝ Վարնայում՝ մերքեթինգով հետաքրքրվողների համար
ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնից մեզ տրամադրված տեղեկատվությունից տեղեկանում ենք, որ Երրորդ միջազգային ուսանողական մարքեթինգային օլիմպիադայի կազմակերպչական հանձնաժողովը հայտարարում էօլիմպիադա բակալավրի, մագիստրոսի աստիճան ունեցող ուսանողների համար։ Օլիմպիադային կարող են մասնակցել նրանք, ովքեր հետաքրքրված են մարքեթինգի ոլորտով։ Այն կանցկացվի Բուլղարիայի Վարնա քաղաքի տնտեսագիտական համալսարանում հունիսի 28-ին:
Թեմաներն են`
-Ստեղծագործական մարքեթինգ
-Նորարարական մարքեթինգ
-Կանաչ մարքեթինգ
-Իրական մարքեթինգ
-Մարքեթինգի գնահատումը
Մասնակցության տեղերը սահմանափակ են` 2 մասնակից:
Ծախսերը հոգում են կամ մասնակիցները, կամ մասնակցող համալսարանը:
Աշխատանքային լեզուներն են` բուլղարերենը և անգլերենը:
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2012թ.-ի մայիսի 1-ը:
Հայտերի լրացման, ինչպես նաև մանրամասների համար այցելեք ՀՊՏՀ արտաքին կապերի բաժին։ Հեռախոս՝ 56.43.71։