«ԱրմենՏել» ՓԲԸ–ն հաշվապահի թափուր աշխատատեղի մրցույթ է հայտարարել

27.03.2012
Դիտումների քանակ՝ 495

«ԱրմենՏել»-ը (Beeline ապրանքանիշ)` Հայաստանի ֆիքսված և շարժական կապի խոշորագույն օպերատորը, գտնվելով դինամիկ փոփոխությունների փուլում և նպատակ ունենալով բարձրացնել իր հաճախորդների գոհունակությունը և արդարացնել նրանց վստահությունը, փնտրում է թեկնածուներ «Հաշվապահ»-ի թափուր աշխատատեղի համար:
Պաշտոնի անվանում` Հաշվապահ 
Տնօրինություն` Ֆինանսական տնօրինություն
Հիմնական պարտականություններ` • Ստանալ և ստուգել դեբիտորական և կրեդիտորական պարտավորությունների սկզբնական փաստաթղթերը և նախապատրաստել հաշվապահական ձևակերպման; 
• Մասնակցել մատակարարների/կապալառուների հետ գույքագրման արդյունքների ամփոփման և փոխադարձ ակտերի կազմման աշխատանքներին;
• Մասնակցել SOX համապատասխան վերահսկման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին;
• Մասնակցել հաշվապահական տեղեկատվության կազմավորման, վարման և պահպանման աշխատանքներին; 
• Կատարել այլ աշխատանքային հանձնարարություններ հաշվապահական հաշվառման ուղղությամբ:
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ` • Բարձրագույն հաշվապահական
Անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ` • Հաշվապահական հաշվառման օրենսդրության իմացություն;
• ՀԾ համակարգչային փաթեթի իմացություն;
• Վերլուծողական մտածելակերպ;
• Թիմում աշխատելու կարողություն;
• Բարդ իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն;
• Պատասխանատվություն, ճշտապահություն և ուշիմություն;
• Սթրեսային պայմաններում աշխատելու կարողություն;
• Հաղորդակցվելու ունակություն և ճկունություն;
• Համակարչային գերազանց գիտելիքներ` MS Office, մասնավորապես` Excel և Word;
• Հայերեն և ռուսերեն լեզուների վարժ տիրապետում, անգլերենի իմացությունը ցանկալի է:
Աշխատանքային փորձ` • Աշխատանքային փորձը համապատասխան ուղղությամբ ցանկալի է
Փոխհատուցումներ և արտոնություններ` • Աշխատավարձը` պայմանագրային հիմունքներով;
• Լիարժեք բժշկական ապահովագրություն;
• Մասնագիտական վերապատրաստում:
Ցանկացողներին խնդրում ենք ներկայացնել ինքնակենսագրություն (CV/Resume) հայերեն, ռուսերեն կամ անգլերեն լեզուներով` Երևան, 0014, Ահարոնյան 2 հասցեով կամ հետևյալ էլ. փոստի հասցեներով ` hrm@beeline.am և career@asue.am : 

Նամակի վերնագրում խնդրում ենք նշել այն պաշտոնի անվանումը, որին հավակնում եք:
Հարցազրույցին մասնակցելու համար ընտրված դիմորդները կտեղեկացվեն: 
Հայտերն ընդունվում են մինչև 2012թ. Ùարտի 30-ը:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել մեր վեբ կայքը` www.beeline.am :

Այս մասին տեղեկացնում են ՀՊՏՀ Կարիերայի և մարքեթինգի բաժնից։