«Կյանքի որակի գնահատման հիմնախնդիրները ՀՀ-ում» խորագրով սեմինար

10.10.2017
Դիտումների քանակ՝ 550

ՀՊՏՀ գիտության և ասպիրանտուրայի բաժնից հայտնում են, որ հոկտեմբերի 11-ին, ժամը 14:30-ին ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետում (ՀՊՏՀ Զեյթունի մասնաշենք) կկայանա տնտեսական ինֆորմատիկա և տեղեկատվական համակարգերամբիոնի գիտական սեմինարը՝ «Կյանքի որակի գնահատման հիմնախնդիրները ՀՀ-ում» խորագրով: Սեմինարին կարող են մասնակցել պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները, ուսանողներն ու ասպիրանտները:

Ակնկալվում է ձեր ակտիվ մասնակցությունը:

Հարցերի դեպքում կարող եք դիմել գիտության և ասպիրանտուրայի բաժին, հեռ.՝ 593-426: