AIESEC-ի ներկայացուցիչները Տնտեսագիտական համալսարանում կներկայացնեն իրենց ծրագրերը
Ըստ ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնի հետ ձեռք բերված պայմանավորվածության՝ մարտի 6-ին, ժամը 2-ին նիստերի դահլիճում ՀՊՏՀ ուսանողները հնարավորություն կունենան հանդիպել AIESEC-ի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում կներկայացվեն AIESEC-ի կողմից առաջարկվող ծրագրերը:
AIESEC-ն աշխարհում ամենախոշոր երիտասարդական կազմակերպությունն է, որն ունի ավելի քան 60.000 անդամ և ներկայացված է ավելի քան 110 երկրում: Նպատակադրվելով հարթակ ապահովել երիտասարդ առաջնորդների զարգացման համար` AIESEC-ը երիտասարդներին հնարավորություն էընձեռում մասնակցելու միջազգային ուսանողական ծրագրերին, փորձ ձեռք բերելու և մասնակիցը դառնալու համընդհանուր ուսումնական միջավայրի: AIESEC-ը յուրահատուկ է երիտասարդներին փորձառություն փոխանցելու իմաստով նաև: AIESEC-ը ղեկավարվում է երիտասարդների կողմից երիտասարդների համար` մեծ հնարավորություն ընձեռելով իր բոլոր շահագրգիռ կողմերին:
«-Մեր անդամները համընդհանուր ցանցի մի մասն են: Նրանք ի վիճակի են նպաստելու հասարակության փոփոխությանը` հասարակության վրա դրական ազդեցություն թողնելով:
-Մեզ աջակցում են հազարավոր գործընկեր կազմակերպություններ ամբողջ աշխարհում, ովքեր նպատակ ունեն նպաստելու երիտասարդների զարգացմանը:
-Մեր շրջանավարտները կազմակերպությունների և հանձնաժողովների առաջնորդներ են: Նրանք օգտագործում են AIESEC-ում ձեռք բերած փորձը, հմտությունները` այսօրվա հասարակության մեջ դրական փոփոխությունների գործակալ լինելու համար»,- մասնավորապես նշվում է կազմակերպության պաշտոնական կայքում։