ՀՊՏՀ գիտաուսումնական լաբորատորիաները հրավիրում են սեմինարի

09.10.2017
Դիտումների քանակ՝ 587

ՀՊՏՀ գիտության և ասպիրանտուրայի բաժնից հայտնում են, որ ս.թ. հոկտեմբերի 17-ին, ժամը 14:00 ՀՊՏՀ նիստերի  սրահում կկայանա «Ֆինանսական ներգրավվածություն» և  «Դրամավարկային քաղաքականություն և տնտեսական աճ» գիտաուսումնական լաբորատորիաների սեմինարը «Ֆինանսական գրագիտությունը որպես  ֆինանսական  ներգրավվածության և տնտեսական աճի ելակետ» խորագրով:

Սեմինարին քննարկումները կծավալվեն հետևյալ ուղղություններով.

  1. Ֆինանսական գրագիտություն-ֆինանսական ներգրավվածություն
    (փոխառնչություն),
  2. Ֆինանսական կրթություն,
  3. Ֆինանսական ներգրավվածություն և տնտեսական աճ:

Սեմինարի բանախոսներն են՝

Սերգեյ Սուքիասյան - «Ֆինանսական ներգրավվածություն» գիտաուսումնական լաբորատորիայի ղեկավար, տնտեսագիտության դոկտոր, դոցենտ:

Կարինե Համբարյան -  «Ֆինանսական ներգրավվածություն» գիտաուսումնական լաբորատորիայի փորձագետ խորհրդատու, ՀՀ ԿԲ Ֆինանսական կայունության մոնիտորինգի բաժնի ղեկավար

Աշոտ Մաթևոսյան - «Դրամավարկային քաղաքականություն և տնտեսական աճ» գիտաուսումնական լաբորատորիայի ղեկավար, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր:

Ակնկալում ենք Ձեր մասնակցությունը վերը նշված միջոցառմանը: