Կիպրոսի համալսարանում ուսումնառելու հնարավորություն

05.10.2017
Դիտումների քանակ՝ 567

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և Կիպրոսի համալսարանի միջև «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում կնքված պայմանագրի համաձայն` Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մագիստրատուրայի ուսանողները հնարավորություն կունենան 2017-2018 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակում ուսումնառել վերոնշյալ բուհում: Ծրագրի տևողության, ֆինանսական աջակցության, ինչպես նաև այլ մանրամասների վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի է այստեղ:
Ծրագրին կարող են դիմել այն ուսանողները, ովքեր սովորում են ՀՊՏՀ առկա ուսուցման մագիստրատուրայի 1-ին կամ հեռակա ուսուցման մագիստրատուրայի 1-ին և 2-րդ կուրսերում, ունեն անգլերենի իմացության B2 և բարձր մակարդակ, ունեն բարձր առաջադիմություն, ունեն մեծ հետաքրքրվածություն՝ ուսումնառության մեկ կիսամյակն անցկացնելու ՀՊՏՀ գործընկեր բուհում:
Ծրագրով հետաքրքրված ուսանողները պետք է մինչև հոկտեմբերի 15-ը ներառյալ արտաքին կապերի բաժնի asue.erasmus@gmail.com  էլ-փոստին ուղարկեն՝
1) անձնագրի լուսապատճենը,
2) ինքնակենսագրություն Europass CV ֆորմատով (անգլերեն), 
3) մոտիվացիոն նամակ (անգլերեն),
4) անգլերենի իմացությունը հավաստող փաստաթուղթ կամ տեղեկատվություն այն մասին, որ մասնակցել եք ՀՊՏՀ-ում կազմակերպված քննությանը,
5) բակալավրիատի դիպլոմի միջուկի լուսապատճենը կամ վերջնական ՄՈԳ-ի մասին տեղեկատվություն՝ հաստատված ֆակուլտետի դեկանի կողմից:
Նամակի վերնագիր  դաշտում անհրաժեշտ է նշել "University of Cyprus":  Խնդրում ենք համոզվել, որ հայտը մեր կողմից ստացվել է՝ ստանալով պատասխան հաղորդագրություն 1 աշխատանքային օրվա ընթացքում: Պատշաճ կերպով չլրացված, ինչպես նաև վերջնաժամկետի ավարտից հետո ուղարկված հայտերը չեն դիտարկվի:
Ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունից հետո լավագույն թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:
Հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՊՏՀ արտաքին կապերի բաժին՝ asue.erasmus@gmail.com  հասցեով: