Մրցույթ՝ ավելի «խելացի» քաղաք ունենալու համար

03.10.2017
Դիտումների քանակ՝ 510

ՄԱԿ-ի զարգացման ծրագրի շրջանակում գործող«Կոլբա Լաբ»  նորարարական լաբորատորիան, Եվրոպական միության աջակցությամբ և Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ հայտարարում է «Խելացի քաղաքի» հաքաթոնի գրանցում:
Եթե կարծում եք, որ գիտեք քաղաքային ծառայությունների ավելի արդյունավետ տարբերակներ, եթե գիտեք՝ ինչպեսօգտագործելՏՏհնարավորություններնավելիխելացիքաղաքունենալուհամար, եթե գիտեք ինչպես կարելի է ավելի արագարձագանքելքաղաքայինխնդիրներինկամ եթե գիտեք ինչ տվյալներ կան, որ կարելի է օգտագործել ավելի արդյունավետ կառավարում իրականացնելու համար,միացեք մրցույթին  մինչևհոկտեմբերի 6-ը:

Մրցույթի լավագույն գաղափարները կանցնեն Կոլբա լաբի ինկուբացիայի փուլ և կստանան ծրագրի իրականացման նախնական ներդրում հետևյալ համամասնությամբ. 

  1. Լավագույն գաղափարը՝ մինչև 5000 ԱՄՆ դոլար ծրագրի իրականացման համար, 
  2. Երկրորդ գաղափարը՝ մինչև 4000 ԱՄՆ դոլար ծրագրի իրականացման համար,
  3. Երրորդ գաղափարը՝ մինչև 3000 ԱՄՆ դոլար ծրագրի իրականացման համար :

Տեղեկատվությունը՝ «Կոլբա Լաբ»-ից: