Մրցույթ՝ Ռումինիայում ուսանելու համար

02.10.2017
Դիտումների քանակ՝ 571

ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնից հայտնում են, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և ԱլեքսանդրԻոանԿուզայիհամալսարան (Ռումինիա) միջև «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում կնքված պայմանագրի համաձայն` ՀՊՏՀ ուսանողներին հնարավորություն կտվի 2017-2018 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակն անցկացնել վերոնշյալ բուհում: Ծրագրի տևողության, ֆինանսական աջակցության, ինչպես նաև այլ մանրամասների վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի է այստեղ:

Ծրագրին կարող են դիմել այն ուսանողները, ովքեր

  • սովորում են ՀՊՏՀ առկա ուսուցման բակալավրիատի 2-րդ, 3-րդ կամ առկա հեռակա ուսուցման բակալավրիատի 2-րդ, 3-րդ կամ 4-րդ կուրսերում,
  • սովորում են ՀՊՏՀ առկա ուսուցման մագիստրատուրայի 1-ին կամ հեռակա ուսուցման մագիստրատուրայի 1-ին և 2-րդ կուրսերում,
  • ունեն անգլերենի իմացության B2 և բարձր մակարդակ,
  • ունեն բարձր առաջադիմություն,
  • ունեն մեծ մոտիվացվածություն՝  ուսումնառության մեկ կիսամյակն անցկացնելու ՀՊՏՀ գործընկեր բուհում:  

Ծրագրով հետաքրքրված ուսանողները պետք է մինչևհոկտեմբերի 15-ըներառյալլրացնեն առցանց հայտ՝ տվյալ համալսարանի հարթակում՝ այցելելով այս հղումով՝  https://erasmusplus.uaic.ro/application-form: Պահանջվող փաստաթղթերի ցանկը հասանելի է այստեղ՝ https://erasmusplus.uaic.ro/documents-to-be-uploaded:

Հայտերի ընդունման վերջնաժամկետի ավարտին ՀՊՏՀ արտաքին կապերի բաժինը գործընկեր համալսարանի մասնագետների հետ միասին կկատարի ուսանողների գնահատում, ինչի հիման վրա էլ կընտրվեն հաղթող ուղանողները:  

Տեղեկացնումենք, որայսհամալսարանիպարագայում, ՀՊՏՀարտաքինկապերիբաժինըչիզբաղվումուսանողներինախնականընտրությամբուառաջադրմամբ, ուստիխնդրումենքդիմումներըչուղարկելմեզ, այլդիմելանմիջապեսընդունողհամալսարանին՝ առցանցպորտալիմիջոցով

Հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՊՏՀ արտաքին կապերի բաժին՝ asue.erasmus@gmail.com հասցեով: