Վարշավայում ուսանելու հնարավորություն

28.09.2017
Դիտումների քանակ՝ 539

ՀՊՏՀ արտաքին կապերի բաժինը տեղեկացնում է՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և Վարշավայիտնտեսագիտությանդպրոցի միջև «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում կնքված պայմանագրի համաձայն` ՀՊՏՀ  մագիստրատուրայի ուսանողները  հնարավորություն կունենան 2017-2018 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակն անցկացնել վերոնշյալ բուհում: Ծրագրի տևողության, ֆինանսական աջակցության ինչպես նաև այլ մանրամասների վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի է այս հղումով՝  https://goo.gl/fAWWsq :

Ծրագրին կարող են դիմել այն ուսանողները, ովքեր

  • սովորում են ՀՊՏՀ առկա ուսուցման մագիստրատուրայի 1-ին կամ հեռակա ուսուցման մագիստրատուրայի 1-ին և 2-րդ կուրսերում
  • ունեն անգլերենի իմացության B2 և բարձր մակարդակ
  • ունեն բարձր առաջադիմություն
  • ունեն մեծ մոտիվացվածություն՝  ուսումնառության մեկ կիսամյակն անցկացնելու ՀՊՏՀ գործընկեր բուհում:  

Ծրագրով հետաքրքրված ուսանողները պետք է մինչևս.թ. հոկտեմբերի 5-ըներառյալարտաքին կապերի բաժնի asue.erasmus@gmail.com էլ-փոստին ուղարկեն՝

  1. անձնագրի լուսապատճենը,
  2. ինքնակենսագրություն Europass CV  ֆորմատով (անգլերեն),
  3. մոտիվացիոն նամակ (անգլերեն),
  4. անգլերենի իմացությունը հավաստող փաստաթուղթ կամ տեղեկատվություն այն մասին, որ մասնակցել եք ՀՊՏՀ-ում կազմակերպված քննությանը,
  5. բակալավրիատի դիպլոմի միջուկի լուսապատճենը կամ վերջնական ՄՈԳ-ի մասին տեղեկատվություն՝ հաստատված ֆակուլտետի դեկանի կողմից:

Նամակի վերնագիր դաշտում անհրաժեշտ է նշել այն համալսարանի անունը, որին դիմում է ուսանողը: Դուք կհամոզվեք,  որ հայտը արտաքին կապերի բաժինը ստացել է՝ ստանալով պատասխան հաղորդագրություն 1 աշխատանքային օրվա ընթացքում: Պատշաճկերպովչլրացված, ինչպեսնաևվերջնաժամկետիավարտիցհետոուղարկվածհայտերըչենդիտարկվի

Ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունից հետո լավագույն թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի: 

Հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՊՏՀ արտաքին կապերի բաժին՝ asue.erasmus@gmail.com հասցեով: