Հանդիպում «Էրազմուս+»-ով հետաքրքրված ուսանողների համար

26.09.2017
Դիտումների քանակ՝ 514

Սեպտեմբերի 29-ին, ժամը 14:00-ին ՀՊՏՀ միջազգային ծրագրերի կենտրոնում (ֆինանսական ֆակուլտետի 1-ին հարկ, մուտքը՝ դարպասի կողմից) «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում տեղի կունենա ներբուհական տեղեկատվական հանդիպում, որի ընթացքում ծրագրով հետաքրքրված ուսանողներին կներկայացվի ծրագրին դիմելու կարգը, ֆինանսավորման հետ կապված հարցերը, ՀՊՏՀ գործընկեր համալսարանների վերաբերյալ տեղեկատվություն և այլ մանրամասներ: Ելույթ կունենան նաև այն ուսանողները, ովքեր վերջերս են վերադարձել ՀՊՏՀ գործընկեր եվրոպական բուհերից: Ծրագրով հետաքրքրվածները հրավիրվում են մասնակցելու: Հանդիպումները շարունակական են, հետագա միջոցառումների վերաբերյալ կտեղեկացնենք:

Հարցերի դեպքում կարող եք դիմել արտաքին կապերի բաժին՝ asue.erasmus@gmail.com  էլ-փոստի միջոցով: