Տեղեկատվական հանդիպումներ ՀՊՏՀ-ում

15.09.2017
Դիտումների քանակ՝ 425

Ինչպես տեղեկացնում են ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնից՝ սեպտեմբերի 15-ին, ժամը 14: 05-ին ՀՊՏՀ միջազգային ծրագրերի կենտրոնում (ֆինանսական ֆակուլտետի առաջին հարկ, մուտքը՝ դարպասների կողմից) «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում տեղի կունենա ներբուհական տեղեկատվական հանդիպում, որի ընթացքում ծրագրով հետաքրքրված ուսանողներին կներկայացվի ծրագրին դիմելու և ֆինանսավորման կարգը, ՀՊՏՀ գործընկեր համալսարանների վերաբերյալ տեղեկատվություն և ծրագրին առնչվող այլ մանրամասներ: Ծրագրով հետաքրքրվածները հրավիրվում են մասնակցելու: Հանդիպումները շարունակական են, հետագա հանդիպումների վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկություն: Հարցերի դեպքում կարող եք դիմել արտաքին կապերի բաժին՝ asue.erasmus@gmail.com  էլ-փոստի միջոցով: