ֆոտոմրցույթ՝ «Անկախությունն իմ աչքերով»

14.09.2017
Դիտումների քանակ՝ 479

ՀՀ անկախության 26-ամյակին ընդառաջ, ՀՊՏՀ ուսանողական խորհուրդը հանդես է գալիս հերթական ինքնատիպ նախաձեռնությամբ՝ իրականացնելով «Անկախությունն իմ աչքերով» ֆոտոմրցույթը: Բոլոր նրանք, ովքեր սիրում են զբաղվել լուսանկարչությամբ կամ պարզապես ունեն մրցույթի խորագրին համապատասխանող հետաքրքիր ու յուրօրինակ լուսանկարներ, ստանում են ինքնադրսևորվելու բացառիկ հնարավորություն: Մրցույթի մասնակիցների հեղինակած լուսանկարները կներկայացվեն ցուցահանդեսում և հաղթող մասնակիցը կարժանանա անակնկալ մրցանակի:

 Մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել մասնակցության հայտը հետևյալ հղումով՝ https://goo.gl/niQ3Me  և asue.sc.photo@gmail.com  էլեկտրոնային հասցեին մինչև սեպտեմբերի 17-ը, ժամը 14:00-ն ուղարկել մրցութային 2 լուսանկար, որոնցից լավագույնը կներկայացվի ցուցահանդեսում: 

Տեղեկատվությունը՝ ՈւԽ ֆեյսբուքյան էջից :