«Ֆուլբրայթ» կրթաթոշակ՝ գիտնականներին

13.09.2017
Դիտումների քանակ՝ 357

ՀՊՏՀ արտաքին կապերի բաժինը տեղեկացնում է, որ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատունը հայտարարում է օտարերկրացի գիտնականներին 2018-2019 ուստարում տրամադրվող «Ֆուլբրայթ» կրթաթոշակի մրցույթի մեկնարկի մասին: Եթե ՀՀ քաղաքացի եք, ապրում և աշխատում եք Հայաստանում, ունեք գիտությունների թեկնածուի կամ դոկտորի գիտական աստիճան, սահուն տիրապետում եք անգլերենին և ցանկություն ունեք անցկացնել հաջորդ ակադեմիական տարին ԱՄՆ-ում, ապա կարող եք լրացնել առցանց դիմումը հետևյալ հղմամբ՝ https://apply.embark.com/student/fulbright/scholars/30/ : Ուսման հիմնական ոլորտներին ու այլ մանրամասների կարող եք ծանոթանալ այս հղումով՝ https://www.usa.am/cms/announcements.php :