ՀՊՏՀ-ում կկայանա հանդիպում նյույորքաբնակ ճանաչված գեղանկարչի հետ

12.09.2017
Դիտումների քանակ՝ 461

ՀՊՏՀ սիրելի աշխատակիցներ և ուսանողներ, վաղը՝ սեպտեմբերի 13-ին, ժամը 12.00-ին ՀՊՏՀ մեծ դահլիճում տեղի կունենա հանդիպում նյույորքաբնակ արցախցի ճանաչված գեղանկարիչ Ռուդիկ Պետրոսյանի հետ: Հանդիպմանը, որը նախաձեռնել է ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը,  ներկա կլինեն  հյուրեր Հայաստանի Ազգային ժողովից, ինչպես նաև գեղանկարչի գործընկերներ:

Ռուդիկ Պետրոսյանն արժանացել է բազմաթիվ մրցանակների՝ «Միներվա», Լուվրի գրան պրի, Հռոմի, Բեռլինի քաղաքապետարանների հատուկ մրցանակ, Լեոնարդո դա Վինչիի երեք, Տրեպոլիի, Կազանովայի, Բերնինիի մրցանակներ, Հռոմի պապի գնահատման գիր և այլ պարգևատրումներ ու մրցանակներ:

Հանդիպումը բաց է, ակնկալում ենք Ձեր ներկայությունը: