«Հայ-ֆրանսիական գիտահետազոտական ծրագրերի օր». հանդիպման հրավեր

11.09.2017
Դիտումների քանակ՝ 558

Հայ և ֆրանսիացի գիտաշխատողների աշխատանքը և ուսանողների փոխանակման ծրագրերն արժևորելու նպատակով, 2017թ. սեպտեմբերի 19-ին, ժամը 10-ին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը Գիտություների ազգային ակադեմիայի գիտաժողովների դահլիճում կազմակերպում է «Հայ-ֆրանսիական գիտահետազոտական ծրագրերի օր» միջոցառումը: Այս գիտաժողովը հայ ուսանողներին հնարավորություն կտա տեղեկանալու Ֆրանսիայում և Հայաստանում դոկտորանտուրայի շարժունակության հնարավորությունների մասին և մանրամասն ծանոթանալու հայ-ֆրանսիական գիտահետազոտական ծրագրերին: Հանդիպման ընթացքում ճարտարապետության, հնագիտության, երկրաբանության, ինֆորմատիկայի, իրավունքի և շուկայագիտության ոլորտի հայ և ֆրանսիացի դասախոսները, գիտաշխատողները և ուսանողները հնարավորություն կունենան ներկայացնելու իրենց վկայությունները:

Մանրամասները՝ այստեղ:

Տեղեկատվությունը՝ ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնից: