Բաց դասախոսություն կվարի Էվա Ռոլնիկ-Սադովսկայան

08.09.2017
Դիտումների քանակ՝ 455

ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնից տեղեկացնում են, որ ս.թ. սեպտեմբերի 11-ին և 12-ին, ժամը 14:00-ին համալսարանի միջազգային ծրագրերի կենտրոնում (Տեմպուսի սրահ) տեղի կունենա «Աշխատաշուկայի քաղաքականության ընթացիկ միտումները Եվրոպական միությունում» խորագրով բաց դասախոսություն, որը կվարի «Էրազմուս+» ծրագրով ՀՊՏՀ ժամանած Բիալիստոկի տեխնոլոգիական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի դեկան Էվա Ռոլնիկ-Սադովսկայան: