Անգլերենի քննություն՝ «Էրազմուս+»-ի դիմորդների համար

23.02.2018
Դիտումների քանակ՝ 699

ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնից տեղեկացնում են, որ մարտի 7-ին, ժամը 14:30-ին միջազգային ծրագրերի կենտրոնում (ֆինանսական ֆակուլտետի առաջին հարկ, մուտքը՝ դարպասի կողմից), կանցկացվի անգլերենի քննություն այն ուսանողների համար, ովքեր ցանկանում են մասնակցել «Էրազմուս+» ուսանողերի կրեդիտային շարժունության ծրագրերին:
Քննությանը կարող են մասնակցել այն ուսանողները, ովքեր 2018-2019 ուսումնական տարում սովորելիս կլինեն ՀՊՏՀ բակալավրիատի 2-րդ կամ 3-րդ կուրսերում (հեռակա ուսուցման ուսանողների համար՝ 2-րդ, 3-րդ և 4-րդ կուրսերում): Ստուգվելու է ուսանողների լսելու, կարդալու և գրելու կարողությունը:
Ուշադրություն. ուսումնական տարվա ընթացքում ուսանողները կարող են հանձնել անգլերենի քննություն միայն մեկ անգամ, ուստի նրանք, ովքեր 2017-2018 ուսումնական տարվա 1-ին կիսամյակում արդեն հանձնել են անգլերենի քննություն, այլևս չեն կարող մասնակցել այս քննությանը:
Քննությանը մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել՝ այցելելով այս հղումով՝ https://goo.gl/EfFusK:
Հարցերի դեպքում կարող եք դիմել արտաքին կապերի բաժին՝ asue.erasmus@gmail.com էլ-փոստի միջոցով: