Հիշեցում. Շրջանավարտներին նվիրված տոնական միջոցառում, դիպլոմների հանձնում՝ վաղը` հունիսի 23-ին

22.06.2017
Դիտումների քանակ՝ 397

Հարգելի շրջանավարտներ, հունիսի 23-ին ՀՊՏՀ բակում բոլորիդ սպասվում է անակնկալներով լի տոնական միջոցառում, որը բաղկացած է լինելու 2 մասից. առկա բակալավրիատի շրջանավարտների ավարտական վկայականների (դիպլոմների) հանձնում և համերգային ծրագիր: Շնորհավորական ուղերձով հանդես կգա  ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը, ներկա կլինեն  դեկաններ, դասախոսներ, հյուրեր:

Ինչպես տեղեկացնում է ՀՊՏՀ շարունակական կրթության և կարիերայի բաժինը՝ ավարտահանդեսի բարձր տրամադրությունն ու ուրախ ժամանցը  կապահովեն «Օպերա Վիվա» նախագծի ու «Hayway» ջազ բենդի երգիչները, որոնք հանդես կգան  համերգային ծրագրերով:

Բոլորիդ սպասում ենք վաղը, ՀՊՏՀ բակում, ժամը 18.00-ին: Միջոցառմանը հրավիրվում են թե' առկա, թե' հեռակա կրթաձևերի շրջանավարտները:

Այս մասին ավելի վաղ արված մեր հրապարակմանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ http://www.asue.am/am/էջեր-220//հպտհ-շրջանավարտ-2017-դիպլոմների-հանձնման-հանդիսության-օրը-հայտնի-է-3286 :