Սեմինարի հրավեր
21.06.2017
Դիտումների քանակ՝ 337
Սույն թվականի հոկտեմբերի 2-7-ը Ֆլորենցիայում /Իտալիա/ տեղի կունենա սեմինար «Եվրոպական նախագծերի կառավարում» խորագրով: Միջազգային սեմինարը հնարավորություն կտա ձեռք բերել հմտություններ, որոնք հաջողությամբ կկիրառվեն կրթության, մշակույթի, հետազոտությունների և նորարարությունների ոլորտում: Սեմինարի թիրախային խմբերն են տնօրեններ, կառավարիչներ, դասախոսներ, ուսուցիչներ, վերապատրաստողներ, հետազոտողներ և փորձագետներ, ովքեր աշխատում են պետական մարմիններում, համալսարաններում, դպրոցներում, վերապատրաստող կազմակերպություններում, կրթական հաստատություններում, հետազոտական կենտրոններում:
Հայտարարությունը տրամադրել է «ԱՐՄԱԿԱԴ»-ը:
Մանրամասն տեղեկությունների համար այցելեք https://goo.gl/UvQgiP: