«Elevator» միջբուհական ուսանողական աշխատաժողովի հայտերն ընդունվում են

20.02.2018
Դիտումների քանակ՝ 401

ՀՊՏՀ ուսանողական խորհուրդը Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հետ համատեղ կազմակերպում է «Elevator» խորագրով միջբուհական ուսանողական աշխատաժողովը: Այն տեղի կունենա մարտի 10-11-ը, համալսարանի միջազգային ծրագրերի կենտրոնում: Համաձայն ընտրված խորագրի՝ աշխատաժողովի նպատակն է նպաստել ուսանողների առաջընթացին ու զարգացմանը:

2-օրյա աշխատաժողովի ընթացքում բանախոսություններով հանդես կգան տարբեր ոլորտների փորձառու մասնագետներ, ովքեր կփոխանցեն նոր և գործնական գիտելիքներ, կկազմակերպվեն ինտերակտիվ խաղեր ու քննարկումներ:

Աշխատաժողովին կարող են մասնակցել ՀՀ պետական և ոչ պետական բուհերի առկա և հեռակա համակարգում սովորող բոլոր ուսանողները: Աշխատաժողովը կանցկացվի նոր ձևաչափով. մրցութային փուլը հաղթահարած լավագույն շարադրանքների հեղինակները հնարավորություն կունենան հանդես գալու  ելույթներով: Թեման ընտրում է մասնակիցը:

Հայտերն ընդունվում են մինչև մարտի 3-ը ներառյալ: Հայտադիմումը կարող եք լրացնել նշված հղումով՝ https://goo.gl/forms/kadLJv2JCi3o0fIu2 :