«Վիվա-Սթարթ» ուսուցողական ծրագիր. առաջարկ ուսանողներին

14.06.2017
Դիտումների քանակ՝ 327

ՀՊՏՀ շարունակական  կրթության և կարիերայի բաժինը հայտնում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի  «Վիվա-Սթարթ» ուսուցողական ծրագրի մասին, որի մեկնարկը կտրվի հուլիսի 1-ին: Ծրագրի նպատակն է զարգացնել ուսանողների վաճառքի և սպասարկման հմտությունները՝ հնարավորություն ընձեռելով ոչ միայն տեսական, այլ նաև կիրառական մակարդակով յուրացնելու կարևոր հմտություններ: Մանրամասներին ծանոթացեք բաժնի տրամադրած հայտարարության  մեջ: