Հանրապետական գիտաժողովի հրավեր

12.06.2017
Դիտումների քանակ՝ 301

Գորիսի պետական համալսարանի ուսանողական գիտական ընկերությունը ԳՊՀ-ի հիմնադրման 50-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակներում 2017 թվականի հոկտեմբերի 5-6-ը կազմակերպում է հանրապետական գիտաժողով:

Գիտաժողովը կանցկացվի հետևյալ ուղղություններով`

  • Հասարակագիտական և հումանիտար մասնագիտություններ
  • Բնագիտական մասնագիտություններ
  • Տնտեսագիտական մասնագիտություններ

Գիտաժողովին կարող են մասնակցել բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողներ, ինչպես նաև ասպիրանտներ և հայցորդներ: Մասնակցության հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2017 թվականի սեպտեմբերի 15-ը :

Հավելյալ տեղեկատվության համար կարող եք դիմել ՀՊՏՀ գիտության և ասպիրանտուրայի բաժին /կենտրոնական մասնաշենք, 320 սենյակ, հեռ. 010-593-426/, որտեղից տրամադրել են հայտարարությունը, կամ այցելել  www. gorsu.am   կայք: