Ծրագրի շնորհանդես

08.06.2017
Դիտումների քանակ՝ 312

Հայաստանի պետական տնտեսագիտական և Շվեյցարիայի ՈՒՄԵՖ համալ­սարանների միջև կնքված կրկնակի աստիճանաշնորհման կրթաթոշակային ծրագրի իրականացման շրջանակներում ս.թ. հունիսի 13-ին, ժամը 12.00-ին ՀՊՏՀ նիստերի սրահում /կենտրո­նական մասնաշենք/ տեղի կունենա հանդիպում  բակալավրիատի ավարտական կուրսերի ուսանողների հետ, որի ընթացքում շվեյցարական համալսարանի ուսումնագիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Ալեն Հուդաշչյանը կներկայացնի 2017-2018 ուստարվա համար «Գործարար կառավարում» (MBA) և մասնագիտաց­ված  «Գործարար կառավարում» (EMBA) մագիստրոսական ծրագրերը, կրթաթոշակների տրամադրման կարգն ու ընդունելության պայմանները:

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ՀՊՏՀ Գիտության և ասպիրան­տուրայի բաժին (կենտրոնական մասնաշենք, 3-րդ հարկ, 320 սենյակ, հեռ. 593-426):