Ընդունելություն Ինտերնետ կառավարման 1-ին հայկական դպրոցում

06.06.2017
Դիտումների քանակ՝ 343

«Ինտերնետ հանրություն» հասարակական կազմակերպությունը մայիսի 10-ից հայտարարում է Ինտերնետ կառավարման (ԻՏ) առաջին հայկական դպրոցի մեկնարկը: Առաջին դասընթացը նախատեսված է ՀՀ բուհերի ուսանողների համար:

Դպրոցի ընդունելությունը մրցութային է: Հայտերի ընդունման վերջնաժամկետը հունիսի 10-ն է: Ընտրված մասնակիցները հուլիսի 17-21-ը Երևանում կանցնեն 5-օրյա անվճար դասընթաց: Դպրոցում կդասավանդեն ՏՏ ոլորտում հայտնի և փորձառու մասնագետներ, դասախոսներ և փորձագետներ: Դասընթացի ավարտին մասնակիցները կստանան համապատասխան վկայական:

Դպրոցի աշխատանքային լեզուն հայերենն է, սակայն որոշ նյութեր և շնորհանդեսներ կարող են ներկայացվել անգլերենով:

ԻԿ դպրոցի նպատակը ակտիվ և նպատակասլաց ուսանողներին համախմբելն է՝ նրանց ներգրավելու ինտերնետ կառավարմանն առնչվող հարցերի քննարկումներին, ծանոթացնելու ազգային, տարածաշրջանային և համաշխարհային ինտերնետ կառավարման գործընթացներին:

«Ինտերնետ հանրություն» ՀԿ-ն շուրջ 25 տարի ակտիվ գործունեություն է ծավալում Հայաստանում՝ համացանցի զարգացման ոլորտում: Կազմակերպությունը վերջին 3 տարիների ընթացքում վարում է ՀՀ ինտերնետ կառավարման միջգերատեսչական հանձնաժողովի քարտուղարության աշխատանքները, ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարության հետ համատեղ կազմակերպել է հայկական ինտերնետ կառավարման 2 համաժողով:  

Կազմակերպության կայքի հասցեն է armsig.am: