Միջազգային երիտասարդական գիտաժողով Արցախում

02.06.2017
Դիտումների քանակ՝ 427

Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորման (ԱԵԳՄՄ) նախաձեռնությամբ ու ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ 2017 թվականի սեպտեմբերի 14-17-ը Ստեփանակերտում տեղի կունենա «ԱրցախիՀանրապետությանմիջազգայինճանաչմանհիմնախնդիրներնուհեռանկարները»  խորագրով 2-րդ միջազգային երիտասարդական գիտաժողով:

Գիտաժողովին կարող են մասնակցել Արցախի, Հայաստանի և արտասահմանյան բուհերի և գիտահետազոտական կենտրոնների ասպիրանտները, երիտասարդ գիտնականներն ու մասնագետները (մասնակիցը պետք է լինի մինչև 35 տարեկան, բացառությամբ լիագումար նիստին զեկույցով հանդես եկող հրավիրյալ գիտնականների):

Մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ http://aegmm.org/archives/1049 :