Կրթավճար՝ գալիք ուստարվա 1-ին կուրսեցիներին

19.05.2017
Դիտումների քանակ՝ 593

Հայ Օգնության ֆոնդը (ՀՕՖ) «Մաթևոսյան կրթավճար» ծրագրի շրջանակներում, 2017-2018 ուստարում  Երևանի պետական համալսարան, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Հայաստանի ազգային ագրարային համալսարան և նրանց մասնաճյուղերն ընդունված սոցիալապես անապահով, բարձր առաջադիմություն ցուցաբերած առկա բակալավրիատի առաջին կուրսեցիների համար հայտարարում է մրցույթ: Մանրամասները՝ «ԱՐՄԱԿԱԴ» ՀԿ կայքից՝ հետևյալ հղումով՝ https://goo.gl/OaUALt