Մագիստրոսական և դոկտորական կրթաթոշակներ (Չինաստան)

17.05.2017
Դիտումների քանակ՝ 1054

Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի համալսարանների ասոցիացիան Չինաստանի Չենջոուի համալսարանի հետ մեկտեղ հայտարարում է մագիստրոսական և դոկտորական կրթաթոշակային ծրագրերի հասանելիության մասին: Ծրագրին դիմելու վերջնաժամկետը ս.թ. մայիսի 31-ն է:

Մագիստրոսական կրթական ծրագրի մասնագիտություններին ծանոթացեք այստեղ, դոկտորանտուրայի  մասնագիտություններին՝  այստեղ, դիմում-հայտաձևն՝ այստեղ:

Չենջոուի համալսարանի կրթաթոշակային ծրագրի մասին մանրամասներ կարող եք գտնել նաև նշված փաստաթղթում, իսկ համալսարանի պատմությանը ծանոթացեք այստեղ:

Տեղեկատվությունը՝ արտաքին կապերի բաժնից: