Անվճար թրեյնինգ՝ ՀՊՏՀ ուսանողների համար

16.05.2017
Դիտումների քանակ՝ 632

Ինչպես տեղեկացնում են ՀՊՏՀ շարունակական կրթության և կարիերայի բաժնից ՝ վաճառքի փորձառու մասնագետ Ժան Պատրիկ Մուրադյանը Հայաստանում է: Լույս է տեսել նրա «Վաճառել ավելի լավ և ավելի լավ բավարարել հաճախորդներին» արդեն իսկ 6 լեզվով թարգմանված գրքի հայերեն տարբերակը:
Մայիսի 20-ին,  «Բուկինիստ» գրախանութում, ժամը՝ 17:00-18:30, տեղի կունենա գրքի շնորհանդես-հանդիպումը հեղինակի հետ, Ժ.Պ.Մուրադյանը մարքեթինգով հետաքրքրվող մարդկանց հետ իր փորձով սիրով կկիսվի և կպատասխանի Ձեր բոլոր հարցերին, իսկ ցանկության դեպքում կմակագրի Ձեր գիրքը:
Հանդիպման ժամանակ վաճառքի փորձառու մասնագետը կպատմի՝
 հաճախորդի նշանակությունը,
 ինչպես կազմել վաճառքի ծրագիր,
 հաճախորդի ընդունումը ձեր խանութ,
 վաճառքի հոգեբանական գործընթացը,
 ընտրություն, ներկայացում, առաջարկ,
 օգնություն որոշում ընդունելու մեջ:

Մուրադյանը ֆրանսահայ է և ունի տասնյակ տարիների փորձ տարբեր ոլորտներում՝ որպես վաճառքի և հաճախորդի հետ հարաբերություն պահպանելու մասնագետ:
Գիրքն իր մեջ ներառում է ինչպես անհրաժեշտ տեսական բազան, այնպես էլ պրակտիկ վաճառքի տեխնիկաներ՝ հաճախորդի նշանակությունը, վաճառքի ծրագիր, հաճախորդի ընդունումը ձեր խանութ, վաճառքի հոգեբանական գործընթացը, հաճախորդի բացահայտման համադրում, ընտրություն, ներկայացում, առաջարկ, հարցերի և առարկումների պատասխաններ, օգնություն որոշում ընդունելու մեջ և հրաժեշտ տալու եղանակներ: 
Մուտքն անվճար է, սակայն տեղերը սահմանափակ են: 
Գրանցման հղում՝ goo.gl/forms/aBbw23yxgCrglpL82 :

Մանրամասների համար զանգահարել՝ 043 53 74 23
www.books.am/am/catalog/product/view/id/164871/:

Տեղեկացնում են, որ միջոցառումը միայն ՀՊՏՀ ուսանողների համար է :