Դասընթացի հրավեր

04.05.2017
Դիտումների քանակ՝ 669

ՀՊՏՀ շարունակական կրթության և կարիերայի բաժինը տրամադրել է հաշվապահական դասընթացի վերաբերյալ  հայտարարություն, որը ներկայացնում ենք ստորև:

Դասընթացի նկարագիր

«ԲԱՆԿԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ  ԴՊՐՈՑ » ՍՊԸ-ն սկսում է բանկային հաշվապահություն թեմայով դասընթաց:

Ու՞մ համար է նախատեսված դասընթացը

  • Բանկային տարբեր ստորաբաժանումների աշխատակիցների համար (հաշվապահ գանձապահներ; վարկային մասնագետներ; դիլինգի, ռիսկերի կառավարման մասնագետներ;  և այլն)
  • Բանկումևֆինանսականայլկազմակերպություններումաշխատանքփնտրողներիհամար
  • Բանկերի, ինչպես նաև այլ ոլորտի հաշվապահների համար
  • Սկսնակ հաշվապահների համար

Դասընթացի թեմաներ

  • Հաշվապահական հաշվառումը և դրա առանձնահատկությունները բանկերում:  
  • Հաշվապահական հաշվառման քաղաքականությունը բանկերում: Ֆինանսական հաշվետվությունների կառուցվածքը: ՖՀՄՍ-ներ:
  • ՀՀ առևտրային բանկերի հաշվային պլանի կառուցվածքը:
  • Ակտիվային գործառնություններ (կանխիկ, նոստրո հաշիվներ, վարկեր, արժեթղթեր, կանխավճարներ, գալիք ժամանակաշրջանի եկամուտներ, ՀՄ և ՈՆԱ ), դրանց հաշվառումը:
  • Պասիվային գործառնություններ (լորո հաշիվներ, հաճախորդների ցպահանջ հաշիվներ և ժամկետային ավանդներ, գալիք ժամանակաշրջանի եկամուտներ, այլ պարտավորություններ), դրանց հաշվառումը:
  • Միջազգային և տեղական փոխանցումների հաշվառումը:
  • Արտարժութային գործառնությունների տեսակները և հաշվառումը:
  • Վարկերի հաշվառման առանձնահատկությունները: Պահուստին մասհանումներ: Հաշվառումը: Լիզինգային գործառնությունների հաշվառումը: Օվերդրաֆտի հաշվառման առանձնահատկությունները:
  • Արտահաշվեկշիռ: Վարկային գծերի, ակրեդիտիվների և երաշխիքների հաշվառումը: Գրավի հաշվառումը:
  • ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվներ: ՀՀ կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվություններ:

Տևողություն ևժամ

Դասընթացները կկայանան 2017թ. ի մայիսի 15-ից հունիսի 15-ը`շաբաթը 2 անգամ` ժամը 18:30-ից 20:30:

Դիմելու ընթացակարգ

Դասընթացներին մասնակցել ցանկացողները մինչև 2017 թվականի մայիսի 12-ը իրենց ինքնակենսագրականները կարող են ուղարկել trainings@bmschool.am հասցեով (խնդրում ենք առարկա (subject) դաշտում նշել «բանկային հաշվապահություն դասընթաց»)  կամ լրացնեն իրենց տվյալները մեր կայքում (ներքևի մասում )` www.bmschool.am

Բանկային Կառավարման Դպրոցի աշխատակիցները ձեզ հետ կկապնվեն դասընթացի վերջնաժամկետի լրանալուն պես:

Դասընթացի արժեք

Դասընթացի արժեքը կազմում է 50000 դրամ `ներառյալ ԱԱՀ

Դասընթացի մասնակիցներից  յուրքանչյուրը կստանա դասընթացի մասնակցության հավաստագիր, իսկ դասընթացի գնահատման թեստերը արդյունավետ hանձնած անձիք, կստանան դասընթացն առաջադիմությամբ ավարտելու հավաստագիր, և կհրավիրվեն հարցազրույցի:

Դասընթացը կարող եք անցնել նաև օնլայն :