Ֆրանսերենի անվճար դասընթաց

02.05.2017
Դիտումների քանակ՝ 614

ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնից  տեղեկացնում  են, որ Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության ներկայացուցչությունը, հիմք ընդունելով 2016 թվականի  ՀՀ  կրթության և գիտության նախարարության  և  Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության միջև կնքված համատեղ գիտահետազոտական և համալսարանական ծրագրերի իրականացման մասին փոխըմբռնման  հուշագիրը, առաջարկում է ֆրանսերենի ամրապնդման անվճար դասընթաց՝ խրախուսելու  ՀՀ  բուհերի  և  գիտահետազոտական ինստիտուտների երիտասարդ գիտնականների շարժունությունը:

Դասընթացի մասնակցության հայտը կարող եք լրացնել հետևյալ հղումով՝ https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSfko9LPsuNliR_xGXYr53_x6M-YL_9aTaoW_C6cZ23bf1ee7g/viewform?c=0&w=1 :

Հայտի լրացման վերջնաժամկետը մայիսի 3-ն է: