Միջազգային կոնֆերանսի հրավեր
Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը մայիսի 25-26-ը Երևանի Մարիոթ հյուրանոցում կազմակերպում է «Ֆինանսական օմբուդսմենի ինստիտուտն՝ ուղղված հանրության վստահության ամրապնդմանը և ֆինանսական միջնորդության ավելացմանը» թեմայով (Financial Ombudsman Institute: increasing public confidence and enhancing financial inclusion) ամենամյա 7-րդ կոնֆերանսը, որտեղ քննարկվելու են այնպիսի արդիական թեմաներ, ինչպիսիք են՝ վեճերի այլընտրանքային լուծման եղանակների կիրառելիությունը, կոնֆլիկտների հոգեբանությունը, հաշտարարությունը, միջազգային արբիտրաժը, աշխատանքային վեճերի լուծումը: Կոնֆերանսի շրջանակներում նաև անդրադարձ է կատարվելու դրամական փոխանցումների ժամանակ զեղծարար գործարքներին և ԱՊՊԱ-ի բնագավառում մի շարք կարևոր հիմնահարցերի: Կոնֆերանսի խոսնակներն են Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի Ֆինանսական օմբուդսմենները, հաշտարարության և արբիտրաժի բնագավառի մասնագետներ Մեծ Բրիտանիայից և Կիպրոսից, ինչպես նաև ֆինանսական ոլորտի մասնագետներ Հայաստանից և Ռուսաստանից:
Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը կազմակերպել է վիկտորինա, որին կարող են մասնակցել միայն ՀՀ բուհերի ուսանողները: Առավելագույն միավորներ վաստակած մասնակիցները հնարավորություն կունենան մասնակցելու Հաշտարարի գրասենյակի կողմից կազմակերպվող ամենամյա միջազգային կոնֆերանսին: Անհրաժեշտ է այցելել https://docs.google.com/…/1FAIpQLSdeoug5k4oFAfdV2J…/viewformհղումով, ծանոթանալ վիկտորինայի կանոններին և պատասխանել առաջադրված 5 հարցին: Վիկտորինայի վերջնաժամկետը սույն թվականի մայիսի 10-ն է:
Կոնֆերանսի մասին մանրամասներ կարող եք գտնել հետևյալ հղումով՝ http://fsm.am/Միջոցառումներ/Կոնֆերանսներ :
Տեղեկատվությունը՝ Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակից: