DAAD-ի հետ տեղեկատվական հանդիպում

20.04.2017
Դիտումների քանակ՝ 609

ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնից տեղեկացնում են, որ ս.թ. ապրիլի 21-ին, ժամը 13:00-ին համալսարանի միջազգային ծրագրերի կենտրոնում (Տեմպուսի սրահ) տեղի կունենա «Ուսումը Գերմանիայում» խորագրով տեղեկատվական հանդիպում Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության (DAAD) երևանյան գրասենյակի ղեկավար Սիլվիա Շմիդի հետ: Միջոցառման առաջին հատվածում DAAD-ի երևանյան գրասենյակի տնօրեն Սիլվիա Շմիդը կխոսի Գերմանիայում կրթական համակարգի մասին, իսկ երկրորդ հատվածում կներկայացվեն DAAD-ի կողմից առաջարկվող կրթաթոշակային ծրագրերը: