Հյուբերթ Համֆրի ծրագիր
20.04.2017
Դիտումների քանակ՝ 854
Ինչպես տեղեկացնում է ՀՊՏՀ արտաքին կապերի բաժինը՝ ՀՀ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատունը հայտարարում է Հյուբերթ Համֆրի մրցութային ծրագրի մասին, որին կարող են դիմել մասնագիտական գործունեության որոշակի փորձ ունեցող մասնագետներ, ովքեր ունեն առաջնորդական ներուժ և ցանկանում են ԱՄՆ-ում 1 տարի ժամկետով առանց գիտական աստիճանի շնորհման ուսումնառություն ստանալ ու ամերիկացի գործընկերների հետ մասնագիտական համագործակցություն ձևավորել (2018-2019 ուսումնական տարվա ընթացքում): Ծրագրին դիմելու վերնաժամկետը ս.թ. հունիսի 2-ն է: Մանրամասներին ծանոթացեք կից ներկայացված անգլերեն փաստաթղթում: