Լեզուների անվճար դասընթացի հրավեր՝ Rosetta Stone-ից

20.04.2017
Դիտումների քանակ՝ 457

Կրթական ծառայություններ առաջարկող Rosetta Stone անգլոամերիկյան կազմակերպությունը, որը կենտրոնական գրասենյակներ ունի ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, աշխարհի գրեթե բոլոր զարգացած երկրներում, առաջարկում է լեզուների և տեղեկատվական տեխնոլոգիաների առցանց դասընթացներ:

Կազմակերպությունը լեզուների անվճար դասընթացի իր ծառայությունն է առաջարկում նաև մեր համալսարանին: Ինչպես տեղեկացնում են ՀՊՏՀ օտար լեզուների ամբիոնից, ուսուցումը կտևի 3 ամիս, այնուհետև կամփոփվի ավարտական թեստով, որը կարժենա 25 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ և կտրվի վկայական, որը կարժենա 45 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Դասընթացն անվճար է, որովհետև կազմակերպությունն առաջին անգամ է մուտք գործում Հայաստան, և սա լսարան ձեռք բերելու, կրթական ծառայությունների որակը և արդյունքը հավաստելու քայլ է:  

Rosetta Stone-ի ներկայացուցիչը ժամանելու է ապրիլի վերջին: Ցանկացողները գրանցվելու համար կարող են դիմել ՀՊՏՀ օտար լեզուների ամբիոն՝ հեռախոս՝ 593436: